մարտի 25-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընկերական խաղում ուժերը կչափի Լատվիայի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մարտի 23-ից 25-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստների:

Դարպասապահներ
Անատոլի Այվազով «Փյունիկ»
Գրիգոր Մակարյան «Բանանց »
Արտյոմ Կարապետյան «Միկա»

Պաշտպաններ
Հովհաննես Ներսիսյան «Փյունիկ»
Արամ Շախնազարյան «Բանանց»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»
Աղավարդ Պետրոսյան «Բանանց»
Վասպուրակ Մինասյան «Փյունիկ»
Իվան Մամախանով «Ուլիս»

Կիսապաշտպաններ
Կարեն Հարությունյան «Բանանց»
Գոռ Մալաքյան «Շիրակ»
Նաիրի Մինասյան «Բանանց»
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Միկա»
Դավիթ Գիզգիզյան «Կալիթեա» (Հունաստան)
Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»
Կարեն Եսայան «Փյունիկ»
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)

Հարձակվողներ
Արթուր Միրանյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Էդգար Մովսիսյան «Բանանց»

Ավելացնենք, որ Հայաստան-Լատվիա ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ 16:00-ին:
Share on vk Share on facebook Share on google_plusone_share Share on twitter More Sharing Services