«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նկարում բերված քարտեզը փակցված է «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում բացված «Քարֆուր» հիպերմարկետի մուտքի մոտ:

Քարտեզում մուգ գույնով առանձնացված են Մերձավոր Արեւելքի, Կովկասի եւ Հյուսիսային Աֆրիկայի այն երկրները, որտեղ «Քարֆուր» առեւտրային ցանցի մաս կազմող «Մաջիտ էլ ֆուտեմ» խումբն ունի հիպերմարկետներ եւ սուպերմարկետներ:

Ինչպես նկատում եք՝ Հայաստանի քարտեզը պատկերված է առանց Արցախի: