«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արդեն որոշել է, թե գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երբ պետք է ներկայացնի դատախազության հաշվետվությունը: Դա թերևս տեղի կունենա հաջորդ քառօրյայում՝ մայիսի 18-21-ին: Դատախազությունում ակտիվորեն պատրաստվում են ԱԺ գնալուն, կանխատեսում են բոլոր հնարավոր խայթոցները, լրագրողների «հարձակումները» և պատասխաններ են պատրաստում: Գուցե Հիմնադիր խորհրդարանի անդամների ազատ արձակմամբ, Գոհար Ենոքյանի խափանման միջոցի փոփոխությամբ Կոստանյանի «հոգսերը» մի քիչ թեթևանան, թեև բուռն քննարկումների և սուր հարցադրումների պակաս չի զգացվի, դեռ արդիական են Շանթ Հարությունյանի, Ավետիսյանների սպանության դեպքերը, Սուրիկ Խաչատրյանի որդու միջադեպը:
Նշենք, որ առաջին անգամ է ԱԺ-ում դատախազության հաշվետվությունը լսվելու: Ասել է թե՝ առաջիկայում Գևորգ Կոստանյանը ստիպված կլինի քաղել իր իսկ դրսևորած «դեմոկրատիայի» պտուղները` ներկայացնել դատախազության տարեկան հաշվետվությունը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: