Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիր ունի այն մասին, որ նա կգլխավորի թիմը հաջորդ մրցաշրջանի ավարտից, գրում է sport.ru-ն:
«Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ համաձայնություն ունի՝ այդ թիմում 2016 թ. ամառվանից աշխատանքի անցնելու վերաբերյալ: Իսկ եթե նա լքի «Բավարիան» արդեն այս ամառ, ապա գերմանացիները կարող են փորձել բանակցել «Ռեալի» ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտիի հետ»,- ասել է Պերենտին: Այնուամենայնիվ, Անչելոտիի մասին կմտածի նաև «Մանչեսթեր Սիթին», եթե վերջինս թողնի «Ռեալը»:
Ավելի վաղ Գվարդիոլան հայտարարել էր, որ պատրաստվում է «Բավարիայի» հետ իր պայմանագիրն ավարտին հասցնել: Նրանց համագործակցությունն ավարտվում է 2016 թ. ամռանը:
Ինչ վերաբերում է Անչելոտիին, նրա ապագան իսպանական առաջատար ակումբում կասկածի տեղիք է տալիս: Նրա պայմանագիրը «ճերմակների» հետ նույնպես ուժի մեջ է մինչև 2016թ. ամառը: