Հայաստանում ավելի հեշտ եղավ սրբացնել 1,5 միլիոն նահատակների, քան մարդավարի կյանք ապահովել 1,5 միլիոն կենդանի մարդկանց համար:
Ավելի հեշտ է 1,5 միլիոն մահացածների համար աղոթել, քան շուրջ հարյուր ցմահ բանտարկյալներին համաներում շնորհել: Ավելի հեշտ է դահիճների ժառանգների հետ հաշտությունից խոսել, քան ազատել քաղբանտարկյալներին: Ավելի հեշտ է կորցրած հողերի մասին գոռգոռալ, դոշ ծեծել ու դրոշ վառել, քան մնացած հայրենիքում արդարություն և օրենք հաստատել:
Ավելի հեշտ է ճշմարտությունը դավաճանություն անվանել և շարունակել 1,5 միլիոն արտագաղթածներին ավելացնել 1,5 միլիոն մնացածներին, որ հարյուր տարի անց մեկ անգամ էլ մեզ բոլորիս սրբացնեն հետմահու: