«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գազալցակայաններում հնչած պայթյուններից հետո այս ոլորտի հետ կապված բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հայաստանում չկա մի մարմին, որը պատասխանատվություն է կրում ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնների փորձաքննության համար: Ավտոմեքենաների գազի համակարգերի շահագործման տեխնիկական անվտանգության և սարքին լինելու հանգամանքն ամբողջությամբ թողնված է վարորդների խղճին, տեխզննման կտրոնները, որ մեքենաների վրա փակցված են, ձևական բնույթ ունեն:

Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնները շահագործման սահմանափակ ռեսուրս ունեն, և մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն երկու տարին մեկ այն ստուգել: Բայց մարդիկ տարիներով շահագործումեն բալոնները՝ առանց պատկերացում ունենալու, թե որքանով է այն անվտանգ: Ավելին՝ փաստն այն է, որ գազի բալոնները պայթում են լիցքավորման ժամանակ, իսկ, որպես կանոն, վարորդներն այդ ժամանակ անվտանգ հեռավորության վրա են լինում, և տուժում են գազալցակայանների աշխատակիցները»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: