Ինչպես հայտնել ենք, Վրաստանում տեղացած հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել և հեղեղել են մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս մի քանիսը անհետ կորած են համարվում։
Իսկ կենդանիների վերահսկողությամբ զբաղվող բաժնից հայտնել են, որ ջրով հեղեղված վանդակներից փախել է 6 առյուծ, 6 վագր, 7 արջ և 13 գայլ։
Ինչպես տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրությունից.
«Թբիլիսի ուղևորվեցին Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներից չորսը՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու մեր գործընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Օգնության խմբի ուղևորության ծախսերը հանձն է առել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը»: