Քանդակագործ Լևոն Թոքմաջյանին դուր չի գալիս Երևանի այսօրվա ճատարապետությունը: Ըստ նրա, հիմա Երևանում կառուցվում են միօրինակ շենքեր, որոնք  չեն սազում ընդնանուր Երևանի դիմագծին:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործը և ավելացրեց, որ այսօր Երևանը պետք է անվանել ոչ թե «Թանգարան բաց երկնքի տակ», այլ «Սրճարաններ և ռեստորաններ» բաց երկնքի տակ:

Ըստ նրա, մեր քաղաքը կորցրել է իր դեմքը, և շուտով մենք չենք կարողանա ասել, որ Երևանը հին քաղաք է 2700-­ից ավելի տարեկան է, որովհետև հնից ոչինչ չի մնացել:

Չնայած այդ թերություններին, որոնք անհանգստացնում են քանդակագործին, նա գտնում է, որ դրա մեղավորը բացիթողի վիճակն է և քաղաքապետ Տարոն Մարգարյանից առաջ եղած քաղաքապետները:

«Այն ինչ-որ ուզում է Տարոնն անի, գովելի է, նա ունի մեծ անցած ճանապարհ:Տարոնն Ավանը զարդարելով եկավ Երևան, ես նրա աշխատանքը թերագնահատել չեմ կարող»,­- նշեց Թոքմաջյանը:

 Ասվածին համակարծիք չէ գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով Տարոն Մարգարայանին չի թերագնահատում, սակայն խորհուրդ է տալիս ավելի համարձակ գործել:

 Հակառակ Թոքմաջյանի,  Գասպարյանին այսօրվա Երևանի տեսքը գրավվում է: Ըստ նրա, այն շենքերը և կառույցները, որոնք կորցրել են իրենց արժեքը կամ ընդհանրապեա արժեքավոր էլ չեն եղել, պետք է փոխարինվեն նորերով:  Գրականագետի խոսքով, Հյուսիսային պողոտան ևս բավականին գեղեցիկ է և սազական մեր քաղաքին:  Նրան միայն դուր չի գալիս այսօր մեր քաղաքում չորացած և անտարբերության մատնված ծառերը, փողոցները, որոնք նեղացել են, քանի որ մայթերին շենքներ են կառուցվում և անցումները, որոնք գրականագետի խոսքով միզզանոց են դարձրել:

«Այսօր տեսնում ենք շենքերի վերին հարկերին շենքերից անկախ բնակարաններ են ավելացնում, նայում ես ոնց, որ «քրդի յուբկա» լինի».-­ասաց գրականագետը և ցանկություն հայտնեց, որ նոր ավագանին այս թերությունները կվերացնի:

Վերջինս բարձր գնահատեց նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի 10 ամսյա աշխատանքը շեշտելով, որ նա ամեն ինչ արեց այդ ամիսների ընթացքում, որ մեր քաղաքը ծաղկի: