Սպորտի էությունը մրցակցությունն է: Լավագույնը դառնալու համար սպորտսմենը պետք է շատ արգելքներ հաղթահարի: Եթե նա կարողանում է անել դա, դառնում է հռչակավոր:

Բայց հռչակավոր մարզիկի և մեծ հաղթանակի արանքում հաճախ կանգնում է նա, ում հաղթելու ցանկությունը նույնան մեծ է, և ով պակաս արժանի չէ հռչակի:

Հենց այսպես էլ ծնվում են մեծ հակամարտությունները, և հենց նրանք են սպորտը դարձնում այնպիսին, ինչպիսին մենք այն սիրում ենք:

 

1. Լիոնել Մեսսին ընդդեմ Կրիշտիանո Ռոնալդուի

Արգենտինացու և պորտուգալացու մրցակցությունն ամենահետաքրիրն է ժամանակակից ֆուտբոլում: Այս հակամարտությունը ծագում է նրանց ակումբային պատկանելությունից: Իսպանական երկու աշխարհահռչակ ակումբների՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» պայքարը վաղուց դուրս է եկել սպորտի շրջանակներից, այնպես որ այս երկու ակումբերին, հատկապես նրանց երկրպագուներին, հանգիստ կարելի է իսկական թշնամիներ անվանել:

 

2. Ալեքսանդր Օվեչկինն ընդդեմ Սիդնի Քրոսբիի

Այս հոկեյիստների պայքարը գրեթե 10 տարվա պատմություն ունի, և կավարտվի միայն այն ժամանակ, երբ նրանցից մեկը դադարի խաղալուց: Առաջին հարվածը հասցրեց Քրոսբին՝ 2005 թվականին, երբ Աշխարհի պատանեկան առաջնության եզրափակչում Կանադայի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Ռուսաստանին: Դրանից հետո հոկեյիստների պայքարը տեղափոխվեց NHL-ի հրապարակ:

 

3. Մուհամեդ Ալին ընդդեմ Ջո Ֆրեյզերի

Եթե ասենք, որ բռնցքամարտի սիրահարների մեծամասնությունը Մուհամմեդ Ալիին համարում բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկը, դժվար թե սխալված լինենք: Իսկ եթե ասենք, որ Ալիի ամենամեծ և ամենասկզբունքային հակառակորդը Ջո Ֆրեյզերն էր, 100 տոկոսով ճիշտ կլինենք: Նրանք 3 մենամարտ են անցկացրել, որոնցից յուրաքանչյուրն իր ձևով հիշարժան էր:

 

4. Ալեքսեյ Յագուդինն ընդդեմ Եվգենի Պլյուշչենկոյի

Յագուդինի և Պլյուշչենկոյի մենամարտը անցած դարի վերջերի և այս դարի սկզբների գլխավոր իրադարձությունն էր գեղասահքում: Նրանց վճռորոշ ճակատամարտը կայացավ 2002 թվականին՝ Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիադայում:

 

5. Ռոջեր Ֆեդերերն ընդդեմ Ռաֆայել Նադալի

Առաջին անգամ այս 2 թենիսիստները կորտում հանդիպեցին 2004 թվականի մարտին: Այդ ժամանակ Ռոջերն արդեն աշխարհի առաջին ռակետն էր, իսկ Նադալը՝ ընդամենը 17 տարեկան իսպանացի, ով առաջին քայլերն էր անում փառքի ճանապարհին: Անսպասելի կերպով Նադալը հաղթեց՝ դնելով պայքարի սկիզբը, որն արդարացիորեն կարելի է համարել մեծագույնը թենիսի պատմության մեջ:

 

6. Շաքիլ Օ'Նիլն ընդդեմ Կոբի Բրայանտի

Այս 2 հռչակավոր բասկետբոլիստները միասին խաղացել են «Լոս Անջելես Լեյքերսում» 1996-2004 թվականներին: Նրանց շնորհիվ 3 տարի անընդմեջ (2000-2002) թիմն արժանացել է NBA-ի չեմպիոնի կոչմանը: Այնպես եղավ, որ Շաքիլը տեղափոխվեց «Մայամի Հիթ», և նրանք սկսեցին հաղթանակների հասնել առանց մեկը մյուսի: Եվ միայն նրանք, ովքեր հիշում են, թե ինչպես Օ՛Նիլը դանք կատարեց՝ Կոբիի փոխանցումից հետո, կարոտում են այն ժամանակները, երբ տղաները միասին էին խաղում:

 

7. Մայք Թայսոնն ընդդեմ Էվանդեր Հոլիֆիլդի

Թայսոնի և Հոլիֆիլդի հակամարտությունը, եթե ոչ ամենահետաքրքիրն, ապա հաստատ ամենասկանդալայինն է պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ: Նույնիսկ սպորտից ամենահեռու մարդիկ գիտեն, որ նրանցից մեկը կծել է մյուսի ականջը: Նրանցից մի քանիսն անգամ գիտեն, թե կոնկրետ ով:

 

8. Միխայել Շումախերն ընդդեմ Միկա Հակինենի

Միխայել Շումախերի կարիերան «Ֆորմուլա 1-ում» այնքան երկարատև և հաջող է, որ կարելի է  նրան պարտված ավտոարշավորդների մի երկար ցուցակ կազմել: Սակայն հատկապես սկզբունքային ստացվեց նրա մրցակցությունը Միկա Հակինենի հետ: Վերջինս այն քչերից էր, որ չէր վախենում պայքարել Շումախերի դեմ՝ հաճախակի հաղթանակի հասնելով: 

 

9. Ժոզե Մոուրինյոն ընդդեմ Խոսեպ Գվարդիոլայի

Սպորտում սկզբունքային լինում են ոչ միայն սպորտսմենների, այլ նաև մարիզիչների հակամարտությունները: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի և իսպանացի Խոսեպ Գվարդիոլայի միջև հավերժական պայքարը դրա վառ օրինակն է: Մի ժամանակ նրանք միասին էին. Պեպը կապիտանի թևկապով «Բարսելոնային» խաղադաշտ էր դուրս բերում, իսկ Ժոզեն օգնում էր թիմի գլխավոր մարզիչ Բոբբի Ռոբսոնին: Արդյունքում՝ երկուսն էլ հրաշալի մարզիչներ դարձան, աշխատեցին լեգենդար թիմերի հետ և քիչ չեն դեմառդեմ բախումներ ունեցել:

 

10. Պելեն ընդդեմ Դիեգո Մարադոնայի

Հաճելի է մտածել, որ ֆուտբոլը 2 արքաներ ունի՝ բրազիլացի Պելեն և արգենտինացի Դիեգո Մարադոնան: Նրանք խաղացել են տարբեր ժամանակներում և տարբեր դաշտերում: Սակայն նրանց մեղադրանքներում միշտ այնքան չարություն և բարկություն կա, որ նույնիսկ Զինեդին Զիդանի ու Մակո Մատերացցիի մոտ չի այդպես: Երբեմն թվում է, որ նրանցից մեկը խլել է մյուսի կնոջը կամ նույնիսկ կանանց: