Պարզվում է, ՀՀ կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կսուբսիդավորի «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի վաճառքից ստացվելիք գումարով: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը մասնավորապես ասել է, որ մինչ ՀԵՑ-ում աուդիտի ավարտը` ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բեռը:
«Ծախսերը սուբսիդավորվելու են «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի օտարումից ստացվելիք գումարներով»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումից հետո տեղի ունեցան բողոքի ակցիաներ: