Երեկ Ռոբերտ Նազարյանը գանգատվել էր, որ «Ոտքի Հայաստան» շարժման նամակը ոչ այլ ինչ էր, քան լկտիության ու անդաստիարակության անստորագիր շարադրանք, որի մեջ Նազարյանին ու ՀԾԿՀ-ի այլ անդամների ճիճուներ էին կոչել։ Դե Նազարյանն էլ «աբառոտկա էր» արել ու ասել էր, որ էդ գրողները սաղով հավաքվեն, 30 տարում իրա արածի 10 տոկոսն էլ չեն անի։
Ու սկսվեց ֆեյսբուքյան ստատուսների փոթորիկը, ու սկսեցին օգտատերերը գիտական հիմնավորումներ բերել, թե ինչու է Նազարյանը ճիճու ու կոնկրետ ինչ ճիճու է, ինչեր է արել, որ իրեն հասնել չի լինի և այլն։ Մի խոսքով, Նազարյանի անցյալն ու ներկան հիշեցին, ապագայի տխուր գնահատականն էլ տվեցին ու քաշվեցին մի կողմ։
Բայց արի ու տես, որ դա ճիշտ ու արդար չէ մի տեսակ։ Ես էլ Նազարյանին չեմ սիրում։ Ասեմ ավելին, համարում եմ, որ Նազարյանը, ինչպես գրեթե բոլոր այն մարդիկ, ովքեր էս 25 տարիների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել՝ դատվելու ապրանք են, բայց հասկանո՞ւմ ես Կառլ, ճշմարտությունն ավելի կարևոր է։
Նախ, ի՞նչ ա նշանակում անձնական վիրավորանքներով պաշտոնական նամակ հղել ինչ որ պետական ինստիտուտի ու հետո վրդովվել, երբ այդ նամակին պատասխանում են պաթոսով, կամ էլ հակադարձ վիրավորանքներով։ «Ոտքի Հայաստանի» մոտիվներն են էդ ու ոչ միայն էդ պղտորոտ։ Ես չեմ տեսնում կառուցողականության նշույլ անգամ՝ նման բովանդակությամբ նամակագրություն սկսելու մեջ։
Ընդհանրապես, բավականին ծիծաղելի է հետևել, թե ինչ կարիկատուրային կերպով են փորձում իրացնել Շարփի մեթոդիկան «Ոտքի Հայաստանի» ներկայացուցիչները։ Էդ ոնց որ Գյանջայի կողքի գեղերից մեկում, որոշեն գեղի կլուբում Շեքսպիրի համլետը բեմադրեն՝ դերասանի կարգավիճակում ներգրավված գյուղացիներով։ Այ որակը մոտավորապես էդ կարգի ա։
Իսկ եթե հակիրճ նկարագրեմ ռազմավարությունն ու մեթոդիկան, ապա այն, ինչ փորձում է անել «Ոտքի Հայաստանը» նախաձեռնությունը, այսպես կոչված «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդներն են», որոնք կիրարռում են հեղաշրջում ու գունավոր հեղափոխություններ հարհրելու համար։ Այլ հարց է, որ դա նրանց մոտ ստացվում է շատ վատ, եթե չասենք որ ընդհանրապես չի ստացվում։
Էդ Նազարյանին էլ հանգիստ թողեք, էդ խեղճ մարդուն սարքեցին քավթության նոխազ էն պարագայում, երբ գլոբալ առումով ոչ որոշողն ա ինքը, ոչ էլ առավել ևս էս խնդիրների մեղավորը։
Գուրգեն Վարոսյան՝ ֆեյսբուք