Հայաստանյան քաղաքական կյանքի ու այսպես կոչված մշակույթի առանձահատկություններից մեկը, որն իմ կարծիքով գնալով վերածվում ա չարիքի, այն ա, երբ ջահել, խելքը գլխին տղեքը կամ աղջկեքն ինչ-որ դպրոց, համալսարան անցնելուց ու որոշակիորեն թրծվելուց հետո իրենց ապագան էս ֆրոնտում տեսնում են կուսակցականացվելու մեջ կամ ստիպված են դրան գնալ:
Շուկայի, ռեսուրսների սղության պատճառով կամ պիտի անդամագրվեն էղած կուսակցություններից մեկնումեկին, կամ պտի սեփականը հիմնեն, եթե մի քիչ, ժողովրդի լեզվով ասած, կողը հաստ ա: Իսկ Հայաստանում ի՞նչն ա շատ՝ երեք բան՝ տուրիստական կազմակերպությունները, Տոտո, Վիվառո բուքմեյքերներն ու կուսակցությունները: Ու ցավն էն ա, որ բացելուց հետո էլ շատերը փակվում են Գարեթ Բեյլի արագությամբ, որովհետև ամբիցիոզ լինելով՝ երիտասարդներին թվում ա, թե իրենք ամեն ինչ կարող են, սակայն բախվելով հայաստանյան քաղաքական կյանքի դառնությունների, կարծրատիպերի ու ընդհանրապես համակարգի հետ՝ միանգամից փշրվում են, անհետանում:
Թող տարօրինակ չհնչի, բայց եթե ամեն դեպքում կուսակցական լինելու մեջ ապագա տեսնողները լավ կանեն՝ էղած կուսակցություններին անդամագրվեն, որովհետև գաղափարական առումով կարծես ամեն ինչ ունենք, նեոպահպանողականներից սկսած, չգիտեմ՝ ուլտրալիբերալներից վերջացրած, այլ հարց ա՝ ինչքանով են էս կուսակցությունները ծառայում իրենց գաղափարներին:
Դե իսկ ոչ մի դեպքում չկուսակցականացվել ցանկացողները, ախպերիկ, ցավոք կամ պետք ա ունենան երկաթյա նյարդեր, կամ ծով համբերություն, որպեսզի իրենց գիտելիքներն ինչ-որ ձևով ծառայեցնեն՝ ի փառս Հայաստանի և յուր բեզարած ժողովրդի։
Հ.Գ. Բեզարածը հոգնած, տանջված ա, ուրիշ բան չմտածեք։
Նարեկ Ադամյան՝ ֆեյսբուք