Աչքներս լույս, իբր մի Լիլիթ Հովհաննիսյանը քիչ էր, հիմա էլ նրա անվան աղանդը նոր հետևորդներ է հավաքում մեր էստրադայում: Թե ասա՝ այ Գաբի ջան, այ բալա ջան, նորմալ ջազ երգող աղջիկ էիր, ի՞նչ մի յանդ տարավ, ու որոշեցիր, որ որակյալ երաժշտությունն ավելի լավ է փոխարինել թուրքա-արաբական մելիզմ-կլկլոցներով երաժշտությամբ ու դա մատուցել էժանագին տեսահոլովակով, որն ասես մեկին մեկ թխած լինի Լիլիթ Հովհաննիսյանի հոլովակներից:
Ինքներդ դատեք, բառիս բուն իմաստով՝ քոփի-փեյսթ հոլովակ ա, ասես Լիլիթ Հովհաննիսյանի հոլովակների չինական պատենտ լինի: Գաբին միանգամից մի քանի նմանակում ա անում մեկ հոլովակում:
1, Շեշտ ա դնում իր անվան ու անվան առաջին տառի վրա: Ակամայից հիշում ես «Էլի Լիլիթը»:
2, Ինչպես Լիլիթ Հովհաննիսյանը, այնպես էլ Գաբին, այս տեսահոլովակում հիմնական շեշտը դնում է գեղեցիկ ոտքերը ցուցադրող մինիների վրա, մեկ էլ եսիմ որտեղից մեզ այցելած ապուշ թրենդի՝ քաղցած հայացքով միանգամից մի քանի արուներով շրջապատված տեսարաններով հոլովակը հագեցնելու վրա:
3, Նույնիսկ Գաբիի խորեոգրաֆիան ու շարժումները դիտելիս չես կարողանում զուգահեռներ չանցկացնել Լիլիթ Հովհաննիսյանի հոլովակների հետ: Անգամ հերթականությունն ասես նույնը լինի:
4, Դե մեկ էլ, իհարկե, տափակ երգի ընտրությունը, որն անբովանդակ լիրիկա ունենալուց զատ՝ գերհագեցած է պորտապարային հնչյուններով ու կլկլոցներով:
Գաբի ջան, թարգի, սա քեզ չի սազում, իսկ եթե անգամ հակառակն ես կարծում, հավատա, մեկ ա՝ չես կարողանալու մրցակցել Լիլիթ Հովհաննիսյանի հետ, որովհետև անգամ նրա էժանագին «արվեստի» երկրպագուների մոտ միայն քմծիծաղ կառաջացնի նմանակման նման ակնհայտ փորձը:
Գուրգեն Գաբրիելյանի՝ Բլոգ