Գուրգեն Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մոտս էն պահն ա, որ չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս: Դիանա Գրիգորյանի նոր սերիալը տեսե՞լ եք: Եթե չէ, աանպայման խորհուրդ եմ տալիս նայել. ծիծաղից կմեռնեք: Ուրեմն բացատրեմ, թե ինչ «շուստրիություն ա» փորձել անել ամենայն հայոց սերիալային պատուհասների մեգահեղինակը: Այպսպիսով՝ «ղայդին սերիալ» նկարելու Դիանա Գրիգորյանի բաղադրատոմսը.
Վերցնում ես «Իմ մեծ չաղ հայակական հարսանիքը», դրա հետ խառնում ես «Դժվար ապրուստ» ու «Որոգայթ», լա՜վ խառնում ես, մի երկու պտղունց «Կյանքի գին» ես ավելացնում և այս ամենը հավելում ես գավառական էրոտիկայով, «Շփացած խելագարներով» և իհարկե Դիանա Գրիգորյանով ու ստանում ես «Առաջնորդները» բլոգբասթերը:
Դիտելով այս գլուխգործոցի առաջին սերիան, ինձ մոտ մի քանի դիտարկումներ ու հարցեր առաջ եկան.
1. Ինչո՞ւ է Գարեգին Նժդեհը քիմիական պաշտպանության հանդերձանքով ու Պաբլո Պիկասսոյի բերետով Սևանում ձուկ որսում (երևում ա նավակի մեջ էլ էր սկսել գոռգոռալ «Յա Գարեգին Նժդե» ու բոլշևիկ ձկները վախից ճողոպրել էին):
2. Դիանա Գրիգորյանը կյանքում գոնե հեռվից տեսե՞լ է քրեակատարողական հիմնարկներ ու դրանց «կլիենտներին»: Լավ ա էն գողական հորողբորն ու դրա մուննաթոտ դեմքով պռոտեժեին սմոքինգով չէր նկարագրել ազատության դուրս գալուց:
3. Էն հարսիկի կերպարն էն ի՞նչ էր: Լուրջ, նենց տպավորություն էր, որ էդ կերպարի մոտ Գազազած արգանդի չբավարարված սինդրոմ կար. աչքերը չռել, անիմաստ ղժղժալ, հիստերիկ բաներ անել:
4. Բուտուլյանը եկեղեցու մոտ նենց կոտրվելով էր քայլում, որ ես ասի խմած ա: Ասեք, որ կարիք չկա քամակը տենց ամպլիտուդներով ճոճել, առավել ևս, որ իր պարագայում մարդիկ մի քիչ ավելի վերևի վրա են կենտրոնացնում իերնց ուշադրությունը:
5. Ո՞վ է Դիանա Գրիգորյանին համոզել, որ ինքն առ այսօր թույն ծիտ ա և էդ գեղական էրոտիկայի ոճի մեջ նկարած տեսարանները ինչ որ մեկի մոտ հոգեկան հուզումներ են առաջացնում: Դիանա ջան, էսօր-էքուց 40 տարեկան դրաձող երեխատեր կին ես, ի՜նչ ես հուզառատ 26 տարեկան կույսի դերը ստանձնել: Էլ դերասան չկա՞ր՝ ավելի մոտ տարիքային դիապազոնբից:
6. Էդ հերոսուհու անունը որ Ադանա են դրել, էդ Ցեղասպանության Հարյուրամյակի կապակցությա՞մբ է: Եթե հա, ասեմ, որ սերիալի որակական կողմերը հաշվի առնելով, ավելի կսազեր Մալաթիա անունը:
7. Ես արդեն կորցրել եմ հաշիվս Դիանա Գրիգորյանի գլուխգործոցների, բայց մենակ ի՞նձ մոտ է տպավորություն, որ եթե ինչ որ մի հրաշքով Դիանա Գրիգորյանը National Geographic-ի համար ինչ որ վավերագրական ֆիլմի սցներ գրեր, էլի ստացվելու էր դժվար ապրոստա-չաղ հհարսանիքային բան, պարրզապես այն տարբերությամբ, որ դերասանների փոխարեն ֆիլմում կլինեին առյուծնե/գայլեր/զեբռեր ու ցանկացած այլ կենդանիներ… դե մեկ էլ իհարկե ինքը՝ Դիանա Գրիգորյանը….»: