Օրեր առաջ, երգչուհի Քրիստինե Պեպելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր․ «Ես այս պահից պաշտոնապես հայտարարում եմ.
Համերգի իմ ողջ հոնորարը ես կկրկնապատկեմ (իմ միջոցներով) և կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը:
Կոչ եմ անում բոլոր գործընկերներիս նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. Դուք այսպես և՛ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, և՛ ինչ որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին»: 

Այս գրառմանն ակտիվորեն լրատվամիջոցներին արձագանքեցին Քրստինե Պեպելյանի գործընկերները, որոնցից շատերն անհասկանալիորեն բացասաբար անդրադարձան։

Ճիշտն ասած անհասկանալի էր այդ մարդկանց դիրքորոշումը ու նույնիսկ կոպիտ պատասխանը Քրիստինե Պեպելյանի հասցեին։

Նշենք, որ բացառություն չէր այս դեպքը՝ Քրիստինե Պեպելյանի բարի կամքի դրսևորումը, դեռևս ամիսներ առաջ YerevanNews.am-ը, երբ այցելել էր Նոր Նորքի Տուն Ինտերնատ, պատահաբար ականատես եղավ, որ Քրիստինե Պեպելյանը մեկ օր առաջ լուռ և առանց լուսաբանման հեռախոս էր նվիրել Նորքի տուն ինտերնատի բնակչին։

Շոու բիզնեսյան թոհ ու բոհն ու սկանդալային դրսևորումները նորություն չեն։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ հասարակությանը բարկացրել էր Լեյլա Սարիբեկյանի երգը, որը գովք էր նվիրված Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։