Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի D խմբում այսօր կայացան 2 հանդիպումներ:
Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց իսպանական «Սևիլիային»:
Գոլերը.
Ալվարո Մորատա (41), Սիմոնե Զազա (87):
Իսկ անգլիական «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով մրցակցի հարկի տակ կամային հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ:
Գոլերը.
Լարս Շտինդլ (54) – Անդրեաս Քրիստենսեն (64` ինքնագոլ), Սերխիո Ագուերո (90` 11մ) :