1988-ի դեկտեմբերյան դաժան երկրաշարժից ի վեր՝ 25 տարի շարունակ, Գյումրիում դեռեւս զգալի թվով ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններով, Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևանների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները: Եվ հատկապես նրանց վագոն-տնակները երբեք վերանորոգման չենթարկվելու պատճառով վաղուց շարքից դուրս են եկել: Անձրևները տեղալուն պես անձրեւաջրերը հեղեղում են այդ ժամանակավոր կացարանները:

 

Ներկայացվող տեսանյութը քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող տնակային ավանում միայնակ բնակվող 75- ամյա Աստղիկ Ասատրյանի կացարանային պայմանների մասին է: