Ֆեյսբուքում հանդիպեցի մի քանի գրառումների, որտեղ հուզախառն ու պաթեթիկ պաշտպանում էին բժիշկներին: Հիմնական քննարկման առարկան հետևյալն էր, բժիշկները կյանքեր են փրկում, իսկ դուք անշնորհակալ եք:
Ես ՖԲ-ում սակայն չհանդիպեցի մի գրառման, որտեղ մարդիկ կոչ են արել բժիշկների ընհանուր ինկվիզիցիայի: Կան առանձին դեպքեր, որտեղ մեղավորներն ակնհայտ են ու հանրային արձագանքը շատ նորմալ է: Պատկերացրեք մի իրավիճակ, որտեղ 1000 հոգու կյանք փրկած փրկարարը տեսնում է այրվող տուն ու ինքն իրեն մտածում է. «Դէ հազար հոգու կյանք եմ փրկել, այս մեկին էլ կօգնեմ, բայց ոչ թե կրակը կմարեմ, այլ կասեմ թե ինչպես մարի» ու բղավում է. «Ջուր լցրեք կրակի վրա, Ջուր»: Ի վերջո տունը այրվում է ու մարդիկ մահանում են, այստեղ գործ ունենք փրկարարի հետ ով իր գործողություններում թերացել է: Կյանք փրկելը կյանք կործանելու ո՛չ բարոյական ո՛չ էլ իրավաբանական հիմք չի տալիս:
Հուզախառն ու Հուզախռով ստատուսների և մեկնաբանությունների հեղինակներին կխնդրեմ չթերագնահատել կողքինների մասնագիտությունները: Դէ պատկերացրեք ձեր կայքն առանց խառատի, աղբ հավաքողի, առավոտ փողոցը մաքրողի, ֆիզիկոսի, քիմիկոսի, լեզվաբանի և ի վերջո բժիշկների կողմից անտեսված բուժքույրերի:
Չկան բարձր ու ցածր մասնագիտություններ, կան մարդիկ: Բարեգործություն չեք անում, դա էլ ձեր աշխատանքն է որով դուք ընտանիք եք փորձում պահել՝ հուզվելուց առաջ այսքանը հիշեք:
Էդգար Սասունցի Խաչատրյան