Վաչե Թովմասյան VS Կարեն Բաբաջանյան մենամարտի մասին մի երկու բան պիտի ասեմ, թե չէ արդեն ներվերս ներվայնանումա...

Սկսեմ.

1. Տղերք մի վիճեք. երկուսդ էլ ճիշտ եք. մեկդ մեկիցդ թխել եք ու, իհարկե, մեկը մեկիդ հասկացնելու համար, որ դուք լավն եք: 

2. Տղերք, ինչպես ձեր հումորներն էր «խնդալու», այդպես էլ երկուսիդ ֆիլմերն են «հետաքրքիր» ու «խնդալու»:

3. Տղերք, դուք արդեն երկուսդ էլ նյումեյքեր չեք. ձեր դարաշրջանը անցելա ու մի փորձեք նորովի ներկայանաք մարդկանց:

4. Տղերք, Վաչեի արածը դա, սերիալա, իսկ Կարենինը՝ ուղղակի գեղ ֆիլմ, այսինքն, ոչ մի ձև չկա, որ իրար հետ համեմատեք դրանք:

5. Ինչքան Կարեն Բաբաջանյանը վատ հումորիստա, էնքան էլ Վաչե Թովմասյանը վատ պրոդյուսեր, բայց չեմ կարող չասել. «Ինչքան Կարեն Բաբաջանյանը լավ պրոդյուսերա, էնքան էլ Վաչեն՝ լավ հումորիստ»: /Առանց սարկազմ/:

Կարճ ասած՝ տղերք ձեզ մի կոտորեք ու նենց չի, որ երկուսդ էլ նենց մեգաշեդեվրներ եք ստեղծել ու իրանք Օսկարի պիտի գնան, դրա համար վիճում եք՝ որ մեկդ էլ մտքի սկզբնաղբյուրը... Երկուսիդ ֆիլմերը ուղղակի մի անգամ նայելու ու կամ գովազդից, կամ կինոթատրոնում ցուցադրությունից փող աշխատելու բիզնես ծրագրեր են ու դրանք կինոմատոգրաֆիայի շարքին դասելը մեղք է: 

Հանգստացեք էլի, բիզնես եք դրել, սուսուփուս փողներդ աշխտեք:

Անկախ Հայաստան