Յուրաքանչյուր կին խոհանոցում իր գաղտնիքներն ունի։
Որպեսզի լավ տնային տնտեսուհի դառնաք, բավականին շատ ժամանակ կպահանջվի, եւ ընթացքում բազմիցս կսխալվեք։ Սակայն որոշ խոհարարական գաղտնիքների տիրապետելու պարագայում ձեր գործը կհեշտանա։
- Միսը պատրաստելիս դրա վրա լիմոն ճզմեք, միսն ավելի փափուկ կլինի։
- Որպեսզի բրինձը իդեալական սպիտակ լինի, ջրին մեկ թեյի գդալ քացախ ավելացրեք։
- Կոտլետի ֆարշը պատրաստելու վերջում դրա վրա մի փոքր կտրատած սառույց լցրեք։
- Որպեսզի խաշած ձվի դեղնուցը հեշտ կտրվի, դանակը թրջեք սառը ջրով, նոր կտրեք։
- Սունկ պատրաստելիս աղը ամենավերջում լցրեք, որպեսզի սունկը չթոռոմի։
- Որպեսզի վինեգրեդը համեղ լինի, դրա մեջ մեկ ճաշի գդալ կաթ և մեկ թեյի գդալ շաքար ավելացրեք։