Ցիտրուսներ
Այս մրգերը կարող են առաջացնել ալերգիա և գաստրիտ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում նարնջի հյութ խմելուց առաջ նախաճաշել:
Բանան
Նրանք պարունակում են շատ մագնեզիում, որոնք կարգավորում են սրտանոթային համակարգը: Սոված վիճակում բանան ուտելով՝ կարող եք խախտել կալցիում-մագնեզիում բալանսը:
Հում բանջարեղեն
Հում բանջարեղենում պարունակվող թթուները կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը՝ առաջացնելով խոց և գաստրիտ:
Յոգուրտ
Առավոտյան օրգանիզմը կարիք չունի յոգուրտային մանրէների: Այն ավելի լավ է ուտել նախաճաշից երկու ժամ անց կամ երեկոյան:
Սառն ըմպելիքներ
Առավոտից սառը ըմպելիքները չեն կարող պատշաճ ձևով գործի գցել մարսողական համակարգը:
Քաղցրեղեն
Դատարկ ստամոքսով քաղցր ուտել չի կարելի: Այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Սուրճ
Սոված վիճակում սուրճ խմելը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, և այն արտադրում է ստամոքսահյութ, որը սպառնում է գաստրիտի առաջացման վտանգով: