Ապրիլի 2-ից սկսած ամբողջ աշխարհը շշմած մեզ է նայում : Հայերը իրար հերթ չտալով, ալամ աշխարհից գնում են պատերազմ: Այո հայերը, որոնք օր առաջ ցանկացել են փախնել էս երկրից, ովքեր արտասահմանում ծանոթ են խառնել , որ դեպորտ չանեն , ովքեր նախըտնրել են Հայաստանից դուրս՝ փողոցներում քնելով գոյատևել, հիմա իրար հերթ չեն տալիս հայրենիք գնալու համար:

Աշխարհը զարմացած նայում է: Հայերը խենթ են , ժպտալով, դհոլ - զուռնայով գնում են պատերազմ: Իրանք գնում են հերիք չի սեփական մինուճար զավակին էլ հետն են տանում: Հավաքվում են ընկերներով ու որոշում , թե ինչ ասեն , որ վայենկոմատից իրենց թողեն գնան պատերազմ:

Աշխարհի երեսին ուրիշ ազգ կա՞, որը ժպտալով պատերազմ է գնում : Չէ չի լինի : Տարիներ առաջ էլի ժպտում էին , հիմա էլի ժպտում են , էս ազգը ունիկալա:

Հոսպիտալում հիվանդ պառկած զինվորը վատա զգում , որ հիմա խրամատի մեջ չի: Երևանում ապրող տարիքով կինը վատա զգում , որ իրան չեն թողնում գնա սահման: Փարիզից, Իսպանիայից ու աշխարհի հազար երկրներից տոմս են գնում ՝ ամենաշուտ թռնող իքնաթիռի , ու վազում են Արցախ, վազելը որն է, ինքնաթիռի մեջ արդեն զինվորական կամուֆլյաժը հագներն է , որ Արցախում ավելորդ ժամանակ չծախսեն շոր փոխելու համար:

Արցախի ազատագրման ժամանակ փողոցից զոռով ջահելներին տանում էին բանակ, հիմա զոռով էտ ջահելներին վայենկոմատի դռների դեմից տուն են ուղարկում , ուղարկելուց հետո հայրերն են գալիս վայենկոմի վրա կռիվ, թե ինչի՞ համար իրանց տղուն կամավոր չեն տանում , տո հլը ինչի մենակ տղուն , իրան էլ հետը...

Երկիրը ապշած նայում է՝ հայերը ժպտալով կռիվ են գնում:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից։