Կարդում եմ Կճոյանի «հարցազրույցը» Աթեշյանի և նրա հայտարարությունների մասին և հիասթափվում մեր եկեղեցու անհասկանլի և խուսափողական կեցվածքից այդ հոգևորական կոչվածի ազգատյաց հայտարարությունների վերաբերյալ։
Եթե եկեղեցին իրեն ազգային կառույցի կոչում է վերագրում, բայց իր շարքերում կան ազգային շահերը ամենաստորաքարշ ձևով ոտնահարողներ, ուրեմն այն պետք է առնվազննրան հստակ բացատրություն պահանջեր նրանից, և ստիպեր նրան ներողություն խնդրել ամբողջ ազգի առջև։ Սա նույնն է, թե ՀՀ արտաքին քաղաքականության ուղեծրին հետևել պարտավոր և այդ քաղաքականությունը այս կամ այն երկրում իրագործող ՀՀ դեսպանը ՀՀ նախագահի տեսակետին հակառակ, այդ տեսակետը գրեթե բացառող հայտարարություն անի, այդ դեպքում նրան վստահաբար հետ կկանչեն Հայաստան և կդադարեցնեն նրա դիվանագիտական լիազորությունները։
Հիմա Աթեշյան կոչվածը հայ եկեղեցու, որն իրեն համարում է, էլի եմ կրկնում ազգային շահեր ներկայացնող կառույց, դեսպանն է Թուրքիայում, և եթե այս դեսպանի տեսակետը չի համընկնում այս կառույցի տեսակետին, ուրեմն նա տեղ չունի այստեղ, այլապես ստացվում է, որ այս կառույցը կամ անզօր է վերահսկել իր ստորին օղակները, կամ ներքուստ լուռ համաձայն է այդ տեսակետի հետ և ազգի շահեր ներկայացնելու, ազգի անունից հանդես գալու։
Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: