Բանակի ճաշարանների գողությունը միշտ եղել է ու միշտ լինելու է, քանի դեռ մենք մեր երեխեքին սովորեցնում ենք՝ որտեղ հաց այնտեղ կաց: Քանի դեռ երիտասարդները ապրում են ՝ որտեղից մի բան քերեն կամ այսօր ինչ կպցնեն, կարգախոսներով: Զինվորի և սպայի հետագա ծառայության և կյանքի վրա մեծ դեր ունի նրա դաստիրակությունը, մեծ դեր ունի մանուկ հասակում նրա ստացած խրատները:
Եթե ցանկանում եք ունենալ իդեալական բանակ ու ամեն օր ստատուսների միջոցով ձեր բողոքները չարտահայտեք , ուրեմն ճիշտ դաստիրակեք ձեր երեխաներին, օրինակ ծառայեք նրանց համար, որ երեխան ապագայում կարագի գող չմեծանա:
Կես կիլո պեսոկի ու մի կիլո կարագի գողեր միշտ եղել են՝ թե զինվորներ, թե պայմանագրայիններ, թե ճաշարանի պետեր: Նորություն չէ դա:
Մի անգամ մեր դիվիզիոնի հրամանատարը մտավ ճաշարան ու ճաշարանի պետին կատակով հարցրեց՝ էսօր ի՞նչն եք պակաս դրել սեղաններին, ճաշարանի պետը պատասխանեց՝ մենք երբեք պակաս բան չենք դնում, դե դիվիզիոնի հրամանատարն էլ մոտեցավ պատահական մի սեղանի ու վերցրեց պեսոկով ամանը, տարավ դրեց կշեռքին ու պարզվեց, որ մի քանի գրամ պակաս էր: Ճաշարանի պետը բոլոր սեղանների պեսոկները ավելացրեց:
Այնպես որ՝ նորմալ ու գրագետ սերունդ դաստիրակեք, որ պահանջելու տեղ ունենաք:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: