Վարչապետ Տիգրան  Սարգսյանը ճիշտ չի համարում, որ ինքը գնահատականներ տա, թե վերջին օրերին  նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած  միջադեպերը բացասաբար կազդեն վերջինիս վարկանիշի վրա, թե ոչ:

«ՀՀԿ-ն մշտապես հանդես է եկել այն տեսակետով, որ ինքը ստեղծում է այնպիսի միջավայր, որ համագործկցության  համար ստեղծվի ամուր հիմք ևս կողմնակից եմ համագործակցել բոլոր  ուժերի հետ, մեր երկրում ծառացած բոլոր խնդիրները լուծելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ընտրություններից  հետո  ձևավորվելիք   հնարավոր նոր կոլիցիային,  ասաց գործադիր մարմնի ղեկավարը և հավելեց, որ այդ նույն հիմքով էլ ձևավորվել էր այսօրվա կոալիցիան:

«Հետագայում  մեր  գործընկերները  կայացրեցին որոշում և մի մասը  կոալիցիայից դուրս եկավ: Եթե  մեր գործընկերները կկայացնեն որոշում, որ նրանք  ցանկանում են վերադառնալ կոալիցիա   բնականաբար   ՀՀԿ-ն այդ հարցը կքննարկի»,- նշեց Տիգրան Սարգսյանն ու ընդգծեց, որ  այս պահին այդպիսի որոշումներ դեռևս չկան:

Տիգրան Սարգսյանը չցանկացավ խոսել, թե ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում ինքը կլինի վարչապետ, թե ոչ` այդ հարցը համարելով Հայաստանի համար ոչ առաջնային.«Առաջարկում եմ լցվել համբերությամբ, սպասել ընտրությունների արդյունքներին : Կարծում եմ, որ հինգ տարի դիմացել եք մի քանի ամիս էլ կդիմանաք»,- այսկերպ պատասխանեց  Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման հետ կապված հարցերին: