Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
Թող այս նոր տարին Հայաստանի հրեական համայնքի և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության և հաջողությունների տարի: Թող ավելի ամրապնդվեն մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերն ու փոխըմբռնումը:
Այս պայծառ տոնի առթիվ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին մաղթում եմ ամենայն բարիք և առաջընթաց: