Մինչեւ հուլիսի 10-ը կթանկանան գազը եւ էլեկտրաէներգիան: Ինչպես հինգշաբթի երեկոյան Ազգային ժողովում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, քաղաքացիների համար մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի (մոտ 0.32 դոլար) փոխարեն կարժենա 156 դրամ: Գազի գնի բարձրացման պատճառով 8 դրամով կթանկանա նաեւ մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան:
Կառավարության վստահեցումներով` սոցիալապես անապահով խավերի համար լրացուցիչ փոխհատուցումներ կսահմանվեն:
«Հուլիսի 7-ից 10-ի արանքում, ֆիզիկապես որովհետեւ չենք հասցնի, որովհետեւ այդտեղ պրոցեդուրաներ կան` պետք է պահպանենք, հուլիսի 1-ին չենք հասցնում», - խորհրդարանում կայացած լսումների ժամանակ թանկացման ակնկալվող ժամկետի վերաբերյալ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Այս լսումների ընթացքում նա սենսացիոն բացահայտում արեց. պարզվեց` գազի սակագինը ռուսական կողմը դեռ ապրիլի 1-ից է բարձրացրել, սակայն կառավարությունը այդ փաստը հանրությանը չի ներկայացրել, Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ` թաքցրել է նախընտրական շրջանը հաղթահարելու համար:
«180 ԱՄՆ դոլարի փոխարեն սույն թվականի ապրիլի 1-ից գործում է 270 ԱՄՆ դոլար գինը [Ռուսաստանից գնվող հազար խորանարդ մետր գազի դիմաց]», - ասաց Նազարյանը:
«Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանի ժողովրդից թաքցրել են իրականությունը, եւ հիմա, ըստ էության, ժողովուրդը ստիպված է լինելու վճարել, այսպես ասած, խորհրդարանական ընտրություններում, նախագահական ընտրություններում եւ քաղաքապետի ընտրություններում իր կատարած չակերտավոր ընտրության համար», - հայտարարեց Փաշինյանը` շարունակելով. - «Սա ուղղակի անթույլատրելի է, եւ իսկապես մեր իշխանության բնույթը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է մարդիկ ստրատեգիական նշանակության ինֆորմացիան թաքցնեն»:
Եվ պարզ չէ` մինչեւ նոր սակագնի հաստատումը ով է վճարել եւ դեռ վճարելու ավելի թանկ մատակարարվող գազի դիմաց:
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը փորձեց ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցող էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից պարզել, թե գազի գնի խոստացված 30 տոկոս սուբսիդավորումը Հայաստանը ի՞նչ միջոցներով է իրականացնելու` պետական բյուջեի՞ց, ա՞յլ աղբյուրներից, թե՞ վարկ է վերցնելու: Այդ սուբսիդավորումը, հիշեցնենք, կկատարվի սահմանին:
Էներգետիկայի նախարարն ասաց` քանի որ բանակցությունները ռուսական կողմի հետ շարունակվում են, չի կարող աղբյուրը բացահայտել:
Բայց Ազգային ժողովի հանրապետական նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սուբսիդավորումը պետական բյուջեի միջոցներով չի իրականացվելու:
Չնայած էներգետիկայի նախարարը հավաստիացնում է, որ գազի գնի շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ առաջիկա 5 տարվա համար են վարվում, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով թանկացումների մասով ներկայացված հայտերը առաջիկա տարվան են վերաբերում:
Իշխանությունը չի թաքցնում, որ գազի թանկացումը նաեւ այլ թանկացումներ կբերի իր հետ:
Ռոբերտ Նազարյանը, օրինակ, իբրեւ հետաքրքրասեր քաղաքացի` հաշվարկել է, որ գազի թանկացման հետեւանքով մոտ 11 դրամով կարող է բարձրանալ նաեւ հեղուկ գազի գինը, որով աշխատում է երթուղային տրանսպորտի հիմնական մասը:
«Գազով պայմանավորված` նրանք կարող են ընդամենը 11 դրամով բարձրացնել իրենց այսօրվա վաճառվող մեկ խորանարդ մետրի գինը: Մնացածի հետ կապված, բնականաբար, չունենք, եւ ես չեմ կարող պատասխանել», - ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը,-այս մասին գրում թ «Ազատություն» ռադիոկայանը:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)