Մեզնից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար էլ մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ:
1. Կողմնորոշվեք, թե որքան է ձեզ անհրաժեշտ քնել Մենք բոլորս տարբեր ենք՝ արտույտ, բու կամ աղավնի: Մեր աշխատանքային գրաֆիկը ստեղծում է մեր ինդիվիդուալ բիոռիթմը: Քնի ռեժիմը մշակելուց առաջ, նախ ճանաչեք ձեր օրգանիզմի առանձնահատկությունները: Քնեք այն ժամանակ, երբ ուզում եք, անջատեք զարթուցիչը և արթնացեք՝ ըստ ձեր ցանկության: Քնի ռեժիմի կարգավորման համար անհրաժեշտ է մի քանի ազատ օր: Այդ օրերը կարող են լինել արձակուրդի կամ տոների օրերը, երբ դուք ազատված եք ճիշտ ժամանակին աշխատանքի գնալու պատասխանատվությունից: Այս գրաֆիկի մշակման փուլում մարդիկ հիմնականում քնում են 7-9 ժամ, ինչն ամբողջությամբ բավարար է քնից հագենալու համար: Դուք չեք կարող կարգավորել ձեր քնի ռեժիմը, հասկանալ՝ որն է ձեր բիոռիթմը, եթե չուսումնասիրեք ձեր սովորությունները:
2. Ընտրեք պառկելու ճիշտ ժամանակը Սխալ է մտածելը, թե շուտ կքնեք, եթե շուտ պառկեք քնելու: Սա չկողմնորոշված նպատակ է, որին հասնելը շատ բարդ է: Դրա փոխարեն հստակեցրեք քնելու համար ձեզ անհրաժեշտ ժամանակը: Եթե դուք պետք է արթնանաք ժամը 7-ին և ցանկանում եք քնել 8 ժամ, ապա պառկեք 23:00-ին: Եթե գիտեք, որ չեք կարողանալու քնել առանց սիրելի գիրքը ընթերցելու կամ առանց հեռուստացույցի, ապա պառկեք 30-40 րոպե ավելի շուտ: 3. Հրաժարվեք ննջասենյակում աշխատելուց Այն բանից հետո, երբ կհասկանաք՝ որքան է ձեզ անհրաժեշտ քնել, ստեղծեք ձեր կանոնները կամ սովորությունները, որոնք կօգնեն թուլանալ: Դա կարող է լինել սենյակային լույսից հրաժարվելը, հեռուստացույց չդիտելը, քնելուց առաջ չկարդալը և այլն: Հաշվի առեք, որ հանգիստն ու աշխատանքը չեն կարող լինել նույն տեղում: Դա կարևոր է քնելուց առաջ ճիշտ սովորություններ ձևավորելու գործում: Մի ստուգեք էլեկտրոնային փոստը անկողնում, մի ավարտեք հոդվածը կամ մի կարդացեք հանձնարարության վերջին էջը: Հակառակ դեպքում դուք չեք կարողանա թուլանալ և հանգիստ քնել: Գլխավոր կանոնը՝ անկողինը քնելու համար է: 4. Մի օգտագործեք ալկոհոլ և մի կերեք քնից առաջ Ուտելու հետ ամեն ինչ պարզ է:
Քնից առաջ ուտելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ստամոքսի հետ, ինչը միանշանակ չի թողնի հանգիստ քնել: Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա պետք է ասել, որ ըստ գիտնականների՝ քնելուց առաջ թուլանալու համար մեկ բաժակ օղի կամ գինի խմելը կարող է քնի խանգարումներ առաջացնել գիշերվա երկրորդ կեսում: 5. Անջատեք գաջեթները քնելուց առնվազն 30 րոպե առաջ Սա խորհուրդ է, որը արհամարում ենք բոլորս: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թվային սարքերի կապույտ էկրանը գրգռիչ ազդեցություն է ունենում մարդու ուղեղի վրա: Սա կարող է բացասական ազդել առողջ քնի վրա:
Բացի այդ գիշերային ժամերին օգտագործվող գաջեթները վնասակար ազդեցություն են ունենում նաև աչքերի վրա: 6. Քնելուց առաջ հանգստացեք 30-60 րոպե Քնելուց առաջ շատ կարևոր է թուլանալն ու մտքերը հանգստացնելը: Սա կօգնի ավելի խաղաղ և հանգիստ քնել: Առաջարում ենք մի քանի սովորություն, որոնք կօգնեն ձեզ այս հարցում: • Կարդացեք գիրք կամ ամսագիր (ոչ էլեկտրոնային): • Գրի առեք ձեր մտքերը: Գիտնականները նշում են, որ օրագրեր լրացնելը թույլ է տալիս հանգստացնել նյարդերը և ավելի լավ քնել:
• Իրականացրեք բոլոր այն սովորությունները, որոնք սովորաբար իրականացվում են քնելուց առաջ (մաքրեք ատամները, լվացվեք, հագեք համապատասխան հագուստ): • Փորձեք զբաղվել մեդիտացիայով: 7. Մի քնեք արթնանալուց հետո Մասնագետները նշում են, որ պետք չէ արթնանալուց հետո նորից քնել, քանի որ մեծ է հավանականությունը, որ դուք կմտնեք շատ խորը քուն: Եթե արթնացել եք ժամանակից շուտ, ապա օգտվեք այդ հնարավորությունից և ավելի արագ անցեք ձեր գործերին: 8. Զբաղվեք առավոտյան մարմնամարզությամբ Առավոտյան մարմնամարզությունը արթնացնում է ձեր մարմինը: Ըստ մասնագետների, երեկոյան հանգիստ քնելուն կօգնի նաև ցերեկը արված մարմնամարզությունը: Միայն պետք է հիշել, որ չի կարելի ծանրաբեռնել մարմինը շատ ուշ ժամերին:
21:00-ից հետո արված մարմնամարզությունը ցանկալի է փոխարինել յոգայով: Կարևոր պայման. պետք է հիշել, որ մարմնամարզությամբ զբաղվելու ժամը և քանակը պետք է ընտրել ինդիվիդուալ: 9. Մի մտածեք՝ կարո՞ղ եք քնել, թե՞ ոչ Իհարկե, ավելի հեշտ է ասել, քան անել: Եթե դուք քնելուց առաջ անընդհատ ձեզ ծանրաբեռնեք այն մտքով, որ պետք է շուտ արթնանաք, ամեն ինչ պետք է անեք շուտ քնելու համար, ապա վստահաբար չեք կարողանա նորմալ քնել: Քնաբանները խորհուրդ են տալիս ննջասենյակից հեռացնել ժամացույցներն ու օրացույցները: 10. Պրոգրեսիվ ռելաքսացիա Ամեն անգամ, երբ դուք անհանգստանում եք, թե արդյո՞ք կարող եք քնել, թե ոչ, ձեր օրգանիզմը ենթարկվում է սթրեսի:
Դրա համար կարելի է կատարել պրոգրեսիվ ռելաքսացիա: Նմանատիպ վարժությունների օրինակները շատ են, և, ըստ մասնագետների, սա անքնությունը հաղթահարելու լավագույն միջոցներից մեկն է: Հիմնականում կատարվում են շնչառական վարժություններ: Հարվարդի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Էնդրյու Բեյլը բացահայտել է մի մեթոդ, որի միջոցով մարդ կարող է քնել մի քանի վայրկյանում: Մեթոդն անվանվել է 4-7-8: Մեթոդը բաղկացած է 3 քայլից. 1. Հանգիստ շնչել քթով 4 վայրկյանի ընթացքում: 2. Պահել շնչառությունը 7 վայրկյան: 3. Հանգիստ արտաշնչել բերանով 8 վայրկյանում:
Շնչառական այս վարժությունը կարգավորում է սրտի աշխատանքը և հանգստացնում է նյարդերը: Երբ դուք սթրեսային իրավիճակում կամ անհանգիստ եք, ապա այս մեթոդը կօգնի ձեզ: Սթրեսային իրավիճակներում արյան մեջ ավելանում է ադրենալինի քանակությունը, շնչառությունն էլ դառնում է արագ և անկանոն: Այս միջոցը ոչ միայն օգնում է քնել, այլև կարգավորում է շնչառությունն և արյան շրջանառությունը: Մեթոդն օգտակար է նաև կենտրոնական նյարդային համակարգի համար:
Կենտրոնանալով շնչառության վրա՝ մարդու նյարդերը նույնպես հանգստանում են, և աստիճանաբար մարում է անհանգստությունը: Բեյլի առաջարկած մեթոդը հաստատվել է նյարդաբանական տարբեր կենտրոնների կողմից, բայց այն միանշանակ ընդունել էլ պետք չէ: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները: Մեթոդը կարող է աշխատել տարբեր իրավիճակներում: Օրինակ, երբ արթնանում եք երեկոյան և անհանգիստ մտքերի մասին խորհելու պատճառով չեք կարողանում քնել, կամ էլ, երբ անհանգստանում եք կարևոր իրադարձությունից առաջ, և խանգարվում է քնելու ռեժիմը:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)