Նախանձում եմ մայրիկներին մեր հասակում։ Չէ որ այն ժամանակ այնքան հեշտ է եղել ընտրություն կատարելը։ Տղաները բաժանվում էին ընդամենը երկու խմբի՝ լավ կամ վատ։ Շատ լավ տղաները նրանք էին, որոնք չէին ծխում կամ խմում և ունեին բարձրագույն կրթություն։ Սա ամենաբարձր սանդղակն էր։ Կային պարզապես լավ տղաներ, որոնք աշխատում <<տունուտեղ էին դնում>>։ Վատ տղաները նրանք էին, որոնք աշխատել չէին սիրում, թրև էին գալիս փողոցներում և մեղուների նման մի ծաղկից մյուսը թռչում։
Այժմ պատկերը բոլորովին այլ է։ Նայում ես շուրջդ ու ընկնում անուրախ խորհրդածությունների գիրկը, որտեղ փնտրել ու մանավանդ ինչպես գտնել նրան, ով քեզ համար պետք է միակն ու անփոխարինելին դառնա։ Չէ որ կամա թե ակամա յուրաքանչյուր աղջիկ կարդացած գրքերի, տեսած կինոնկարների ազդեցությամբ ստեղծում է տղամարդու իր իդեալը և ցանկանում է նրան մտապատկերներից տեղափոխել իրական կյանք։ Բայց այդ նույն իրականությունը դաժան ապտակ է հասցնում նրանց, ովքեր միամտություն ունեն ենթադրել, թե դա հեշտ գործ է։ Ինչո՞ւ է բարդ․ Որովհետև ամենահամեստ հաշվարկով մենք կարող ենք տղամարդկանց դասակարգել վեց խմբերի․
1․ Տղաներ, որոնք իրենց աղջկա կարգավիճակում են զգում և չեն էլ փորձում թաքցնել դա։
2․Տղաներ, որոնք թվում են տղաներ, բայց պարզվում է, որ նրանք առաջին խմբի տղաների <<թե աղջիկների>> ընկերներն են և խնամքով թաքցնում են այդ փաստը։
3․ Տղաներ, որոնք թուլություն ունեն թմրադեղերի նկատմամբ և իրեց իսկ խոսքերով ասած՝ ամբողջ օրը <<ուռած վիճակում են>>։
4․Խումբ գույների ներկապնակ է․ Դրանք բոլորիս լավ ծանոթ <<քյարթուներն են>>, որոնք այսօրվա տղաների մի ստվար զանգվածն են կազմում։
5․Խմբում աղանդավորնեն են՝ իրենց անհասկանալի սկզբունքներով։
6․Խմբում, այսպես ասած, ջիպով տղաներն են։
Հիմա փորձենք ավելի հանգամանորեն անդրադառնալ վերոհիշյալ խմբերին։
Առաջին խմբի շուրջ շատ պետք չէ ծավալվել, քանի որ այստեղ ամեն ինչ ավելի քան հասկանալի է։ Մեր օրերի համար շատ բնորոշ և ազգի համար շատ ամոթալի մի իրադրություն, որի հետ կարծես համակերպված ապրում ենք։
Առավել վտանգավոր են երկրորդ խմբի տղաները, որոնք ինքնակամ երբեք չեն մատնի իրենց։ Ինչ-որ զարմանալի օրինաչափությամբ նրանք բավականին զարմացած, հոգատար, նրբանկատ մարդիկ են, որոնք տղամարդու իրենց վարկը պահպանելու համար ամուսնանում են ու ընտանիք կազմում։ Աղջիկները հաճախ են սիրահարվում այդպիսի տղաների և պատրաստ են նրանց հետևից գնալ մինչև աշխարհի ծայրը։ Բախտավորություն է, երբ գտնվում է մեկն ու ականջիդ շշնջում․
-Գիտես նա․․․
-Չի կարող պատահել,- զարմանում ես ու կոտրվում ներսից։ Այն աղջկա համար, որն արդեն պատրաստվում էր ամուսնանալ և սավառնում էր երկնքում, դա աշխարհի վերջն է։ Իսկ լինում են դեպքեր, երբ աղջիկն այս մասին իմանում է շատ ավելի ուշ, այ դա արդեն ավելին է, քան աշխարհի վերջը։
Թմրամոլները նույնպես նոր բացահայտում չեն մեր հասարակության համար ։ Ասեմ միայն, որ նախորդ խմբի նման, սրանք վտանգավոր են դառնում, երբ փորձում են թաքցնել իրենց կործանարար նախասիրությունները, քանի որ ժամանակին բացահայտլու դեպքում ցանկացած աղջիկ միանգամից երես կշրջի։
4-րդ խմբի հետ առնչվում ենք բոլորս։ Նրանք ամենուր են, ունեն բյուրեղացած <<ոչ բյուրեղյա>> կենսափիլիսոփայություն՝ ամրագրված <<երկաթյա>> տրամաբանությամբ։ Նրանք գիտեն՝ աղջիկը ինչպես պիտի քայլի, ուր պիտի նայի, ընդհանրապես, ինչպես պետք է ապրի այս աշխարհում։ Փորձիր նրանց կանոններին չենթարկվել և սեփական մաշկի վրա (երբեմն բառի բուն իմաստով) կզգաս, թե որքան ցավալի է սխալվելը։ Նրանց հետ ընկերություն անելու դեպքում կհասկանաս, որ ժամանակի ընթացքում սկսել ես խուսափել սեփական մտքեր արտահայտելուց, որոշումներ(թեկուզ և փոքրիկ) էլ չես ընդունում, կորցնելով անունդ՝ դարձել ես <<ախչի>>, որին հասարկական վայրերում պարբերաբար վիրավորում են և հայհոյում։
Փախչել։ Իհարկե, եթե դեռ կա այդպիսի հնարավորություն։
Հաջորդ խմբի տղաները միանգամից չեն առանձնանում։ Սրանք սուսիկ-փուսիկ, կյանքին բարի հայացքով նայող մարդիկ են։ Սկզբից, իհարկե , ոչինիչ չես նկատի, բայց ժամանակի ընթացքում կհասկանաս, որ ապագա ընտանիքում տոներ չեն լինելու, դու էլ եկեղեցի չես մտնելու, եթե քո վրա հարձակվեն, ինքդ պետք է պաշտպանվես։ Բայց դրա փոխարեն քո կյանքում անընդհատ կլինեն հավաքներ անհասկանալի հաստատություններում և ոչ պակաս կասկածելի բնակարաններում։ Չձգեց այս հեռանկարը, այնպես չէ։ Միանշանակ։
Մնաց վերջին և ոչ պակաս ներկայանալի խումբը՝ ջիպով տղաները։ Սրանք այնպես են միաձուլված իրենց մեքենային, որ կարծես կենտավր լինեն՝ մեկ անբաժանելի մասնիկ կազմած։ Նրանց բնորոշ առանձնահատկությունը մեծ փոր և նույքան էլ մեծ գլուխ ունենալն է։ Ընդ որում որքանով, որ թույլ կտա եղանակը, փորն անպայման կիսաբաց է, որպեսզի ժամանակ առ ժամանակ այն ալարկոտ շարժումներով քորեն։ Նրանք շրջապատին նայում են կարծես Էֆելյան աշտարակի բարձունքից, անընդհատ վիճում են երթուղային մեքենաների վարորդների հետ (արա, իջա գլուխդ կջարդեմ) և շփվում անծանոթ աղջիկների հետ(Կյանք, արի նստի ֆռռացնեմ) տարբերակներով։ Բա հիմա ինչ անենք մենք՝ հայ աղջիկներս <<ուր եք տղաներ>>, կանչելուց բացի։
Ուր եք, տղաներ, որ գիտեիք համարձակ կռվել ու պաշտպանել այն, ինչը թանկ էր ձեզ համար, գիտեիք հարգել աղջկա պատիվն ու ինքնասիրությունը, կիրթ էիք, զարգացած, ձեզ հետ հաճելի էր և՛ խոսելը, և՛ լռելը։ Գիտեիք տղամարդկային պարտավորություններ ստանձնել և կատարել։
Բայց պատկերն այնքան էլ մռայլ չէ, աղջիկներ։ Հայաստանում դեռ կա 20 % այն ցանկալի տեսակի, որոնց մի մասը հիմա ապրում է արտասահմանում, մի մասը մահացան Արցախի համար մղված մարտերում, մյուսներն էլ ավաղ մեր տարիքին չեն։
Եկեք, աղջիկներ, համախմբվենք ու փայփայենք այդ հրաշք տեսակը, չթողնենք, որ նրանք էլ լքեն Հայաստանը և մեզ։ Եվ թող բերի նրանց բախտը ում որ կբերի։ Թող գոնե մեզնից 20%-ը երջանիկ լինի։
Նյութը՝ Օֆելյա Նիկողոսյանի