ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՆ ԿՈՂՄ, ԽՈՍՈՒՄ ՝ ԴԵՄ Երևանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի հայեցակարգային մրցույթ հայտարարելուն հաջորդած իրադարձությունները, աժիոտաժը, բորբոքված կրքերը, եթե ընդամենը հանրային շրջանակներում տեղի ունենար, հասկանալի կլիներ, քանզի Հայաստանի հանրապետության քաղաքացին, երևանցին իրավունք ունի մտահոգվել և անհանգստանալ իր երկրի թիվ մեկ հրապարակի համար: Եթե քաղաքացին լավ չի պատկերացնում ինչ ասել է՝ հայեցակարգային մրցույթ, դեռ հասկանալի է, բայց երբ մրցույթի հանդեպ միտումնավոր կասկածի և անվստահության մթնոլորտ են ձևավորում հենց ճարտարապետները, ընդ որում, մարդիկ, ովքեր ընդգրկված լինելով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովում՝ հավաքական քննարկման արդյունքում իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել՝ ողջունելով Հանրապետության հրապարակի խնդիրները վեր հանելուն կոչված հայեցակարգային մրցույթի գաղափար-առաջարկությունը, այլ բան չի մնում, քան վերջնականապես համոզվելը, որ Ճարտարապետների միության նախագահը ստանձնել է Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր այն ձեռնարկները տապալելու «առաքելությունը», որոնք իրականացվում են Նարեկ Սարգսյանի կողմից: Այս համատեքստում է դիտարկվում և Թամանյանի թմբուկի իրականացման՝ ՀՀ կառավարության շենքը ավարտուն դարձնելու ծրագիրը, և «Համազգային» թատրոնի շենքի կառուցման ու վերջինիս վերաբերյալ մրցույթի հայտարարման հարցը, և մասնագետների համար հույժ հրատապ՝ «Ճարտարապետության մասին» ՀՀ օրենքն ընդունելու խնդիրը: Օրինակները կարելի է շարունակել: Եվ այսպես, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովը 100 տոկոսով ձևավորված լինելով Ճարտարապետների միության նախագահի կողմից, Հանրապետության հրապարակի և խնդրո առարկա մրցույթի թեմային առաջին անգամ անդրադարձել է 2012 թ. հուլիսի 27-ին՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ծանուցելով այդ մասին: Անցած շրջանում հրավիրված վեց նիստերի ընթացքում հանձնաժողովի բոլոր անդամներն / այդ թվում նաև՝ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության գործակալության Երևանի գծով պատասխանատուն/ իրենց տեսակետները հայտնել են՝ շահագրգիռ քննարկում ծավալելով խնդրի շուրջ: Արձանագրությունները բոլոր անդամներին ուղարկվել են էլ. փոստով, այդ թվում նաև՝ այս օրերին «ընդդիմադիր ճակատ» ձևավորած ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանին և Սաշուր Քալաշյանին: Նրանք երկուսն էլ, մրցույթի կողմնակից են եղել՝ իսկ վերջինս մրցույթի միջոցով մասնագիտական մտքերին ծանոթանալը «առողջ միտք» համարելով, մրցույթի պայմաններին վերաբերող իր ելույթում գործընկերներին հիշեցրել է խորհրդային տարիների օրինակելի կարգը. «Խորհրդային տարիներից կա պրակտիկա՝ ասենք երեք հատ պատվեր էր իջեցվում, իսկ մնացածը՝ առանց պատվերի էր: Գարանտիա կար, որ արդյունքում գոնե երեք գործ պրոֆեսիոնալ դուրս կգա: Պատվերի համար հաշվի էր առնվում մասնագիտական կազմակերպությունների պոտենցիալը» /19.10.2012թ արձանագրությունից/: Ի դեպ, այս խոսքերի հեղինակ Սաշուր Քալաշյանն օրերս կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե՝ «վերակառուցման նախագծի մի մասը փակ մրցույթի արդյունքում է որոշվելու, մյուսը` բաց: Օրենքն արգելում է միաժամանակ և՛ բաց, և՛ փակ մրցույթ անցկացնել»: Մինչդեռ, Քալաշյանը հանձնաժողովի նիստում տրամագծորեն հակառակ բան է ասել՝ հիշեցնելով խորհրդային ժամանակների պրակտիկան: Մեկ այլ փաստ՝ 2013 թվականի հունվարի 18-ի նիստի ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանը մրցույթի իրականացման համար առաջարկում է յոթ հոգանոց ժյուրիի կազմ՝ Ն. Սարգսյան, Ռ. Ալավերդյան, Արև Սամուելյան, Հրաչ Պողոսյան, Մ. Մինասյան, Գ Մուշեղյան, Ս. Քալաշյան, ինչին հանձնաժողովի նիստին ներկա անդամները՝ այդ թվում՝ Մ. Մինասյանն ու Ս. Քալաշյանն իրենց նախնական համաձայնությունը տալիս են, ապա՝ 2013 թ. Մարտի 29-ի նիստի ժամանակ Ն. Սարգսյանն արդեն հանձնաժողովի անդամներին ներկայացնում է ժյուրիի կազմը, որին հավանություն են տալիս նիստին ներկա բոլոր անդամները սակայն, անցած օրերի ընթացքում հրապարակային տեսակետներ հայտնելով՝ վերը նշված անձինք ժխտում են նաև այս իրողությունը /բոլոր արձանագրությունները և ձայնագրությունները պահպանվում են/: Ինչ վերաբերում է մրցույթի նախնական տեքստին, այն դեռևս 2012 թ. դեկտեմբերին հանձնաժողովի բոլոր անդամներին տրվել է, ապա՝ 2013 թ. Մայիսի 29-ին էլ փոստով ուղարկվել է Ս. Քալաշյանին և Գ. Մուշեղյանին՝ իրենց առաջարկությունները ներառելու համար: /Ս. Քալաշյան- Ցանկալի է, որ մրցույթի վերջնական տեքստին ծանոթանանք: Ն. Սարգսյան- Մրցույթի տեքստը ուղարկել Ս. Քալաշյանին և Գ. Մուշեղյանին առաջարկությունների ներկայացման նպատակով; հատված՝ 29.03. 2013 թ հանձնաժողովի նիստի արձանագրությունից/: Հանձնաժողովի անդամներ Ս. Քալաշյանը և Գ. Մուշեղյանը մրցույթի տեքստն՝ իրենց կատարած առաջարկություններով հանդերձ ուղարկել են հանձնաժողովի քարտուղարին 2013 թ. Ապրիլի 2-ին, և նրանց առաջարկությունները ներառող մրցույթի վերջնական տեքստը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի` www.yerevan.am պաշտոնական կայքում: Ինչևէ, նման մթնոլորտում, երբ հանձնաժողովի տվյալ անդամները ժխտում են մրցույթի կազմակերպմանն ուղղված իրենց իսկ առաջարկած պայմաններն ու մոտեցումները, մասնավորաբար, մի քանի ճարտարապետական խոշոր կազմակերպություններին /«Երևաննախագիծ», «Հայնախագիծ», Ճարտարապետաշինարարական պետական համալսարան, պատվիրելու վերաբերյալ դրույթը, Երևանի քաղաքապետարանը անիմաստ է համարում այն կիրառելը՝ հետագա շահարկումներից զերծ մնալու նպատակով: Ի դեպ, ավելորդ չենք համարում նշել, որ դեռևս նախորդ քաղաքապետի պաշտոնավարման շրջանում, երբ ճարտարապետները Երևանի քաղաքաշինական խորհրդում և խորհրդից դուրս տրամագծորեն տարբեր տեսակետներ էին հայտնում, առաջարկվեց քաղաքաշինական խորհրդի աշխատակարգում ներառել մասնագիտական էթիկային վերաբերող բաժին: Ցավալի է, բայց ՃՄ այսօրինակ գործունեության արդյունքում ճարտարապետական մի շարք կազմակերպություններ հերթական անգամ կզրկվեն իրենց աշխատանքը լիարժեք ներկայացնելու հնարավորություններից: Այս ամենից հետո, մնում է, հուսալ, որ հրապարակային կերպով իրենց անհամաձայնությունը հայտնած ճարտարապետներն այնքան սկզբունքային կլինեն, որ չեն մասնակցի մրցույթի ժյուրիի աշխատանքներին: Հ. Գ. Ավելացնենք, որ ճարտարապետների հանձնաժողովնի վերջին՝ 06.07. 2013 թ. կայացած նիստում բուռն քննարկումների առիթ է դարձել որոշ գործընկերների պահվածքը: Անահիտ Եսայան Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով օգնական
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)