Չգիտեմ առաջինը ում մտքին է եկել պատերազմող երկրի պաշտպանության նախարարներին հոգևորականի դերում ներկայացնելը, բայց երկու նախարարների դեպքում էլ քայլը չի ընդունվել ժողովրդի գոնե մեծամասնության շրջանում:
Առաջին հերթին ժողովուրդը չի ցանկանում տեսնել հոգևոր կարգավիճակ ունեցող ուժային կառույցի ղեկավար, ով պատասխանատու է երկրի անվտանգության համար: Մենք սովոր ենք զինվորականին պատկերացնել ավելի սառը, խիստ և գեներալին հատուկ կեցվածքով, բայց ոչ երբեք քահանայի հագուստով ու խաչը ձեռքին:
Պատերազմի մեջ գտնվող երկրի պաշտպանության նախարարի ձեռքում խաչի փոխարեն պետք է սուրը լինի: Բարի պաշտոնյայի նմանատիպ քարոզը հնարավոր է ընդունելի լինի այլ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաների դեպքում, բայց զինվորականը չի տեղավորվում այդ գիտակցության մեջ:
Սեյրան Օհանյանի դեպքում ժամանակը մի փոքր այլ էր, այդ պատճառով արձագանքը նաև մի փոքր մեղմ էր, սակայն Վիգեն Սարգսյանին նման կերպ ներկայացնող անձիք մնացել են դեռ Օհանյանի ղեկավարման ժամանակաշրջանում, երբ մարդկանց մեջ ավելի շատ հավատ կար բանակի նկատմամբ: Իսկ այժմ ժամանակները փոխվել են, մարդկանց մտածելակերպը նույնպես ու խաղալ հին խաղի կանոններով վնաս է հասցնում առաջին հերթին հենց նախարարին, քանի որ հասկանալի է, ցանկացած քայլ քննադատվելու է բոլոր հնարավոր և անհնար ձևերով:
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան