Երեկ՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Կենտրոնի ոստիկանները պարզել են՝ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Կ.-ն է, ով ծեծի է ենթարկվել Ամիրյան փողոցի 13 շենքի բակում՝ ժողովրդին հայտնի դալանի մեջ:

Ոստիկանները պարզել են, որ Վազգեն Կ.-ին ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Դավթյանը: