Սաուդյան Արաբիայի բժիշկները սկսել են կորոնավիրուսի վարակի դեմ մալարիայի դեղամիջոցներ կիրառել։ Այս մասին հաղորդել է թագավորության առողջապահության նախարար Թաուֆիկ ար-Ռաբիան։

«Մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցները նպաստում են կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն, և մենք սկսել ենք կիրառել այդ դեղամիջոցները նրանց դեպքում, ում այդ բուժումը համապատասխանում է, հույս ունենք, որ արդյունք կունենանք»,- նշել է ար-Ռաբիան։ Նա նաև ասել է, որ «դժվար է կանխատեսելը, թե երբ կորոնավիրուսը կնահանջի»։