Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, հակառակ դեպքում ինքնասիրական նկրտումները որևէ իրական հիմք և արժեք չունեն:
Ինչ վերաբերում է բուն դեպքին, ապա այն, իհարկե, խեղաթյուրված է ներկայացվում:
Դրա մասին, անհրաժեշտության դեպքում, կխոսի Արթուր Դանիելյանը:
Ամեն դեպքում, առկա է և անհերքելի ՀՀ քրեական օրենսգրքի 112 կամ 113 հոդվածներով արգելված արարքն առերևույթ կատարելու փաստը:
ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է միջնորդել ԱԺ-ին, իսկ վերջինս՝ պարտավոր է թույլատրել պատգամավոր Ա. Սիմոնյանին ենթարկել քրեական պատասխանատվության: Իսկ հարցի բարոյական կողմին կանդրադառնան այլ անձինք»: