Ամուրի շրջանի գերեզմանատանը արջը նոր թաղված դիակի վրա է հարձակվել, փորել է գերեզմանը և ոտնձգություն կատարել հանգուցյալի նկատմամբ:

Գիշատիչը գնացել է Տինդայի նոր գերեզմանատուն: Նրան գրավել է վերջերս մահացած տեղի բնակչի գերեզմանը: Ականատեսները պնդում են` արջը հասել է դագաղին և կերել հանգուցյալի մարմնի մի մասը:

Նշվում է, որ գերեզմանը խորը չի եղել, այդ կապակցությամբ քաղաքային իշխանությունները մտադիր են բողոքով դիմել դատախազին հուղարկավորության կանոնների խախտման վերաբերյալ:

Կենդանին, ամենայն հավանականությամբ, կսպանվի: