Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել Ընտանիքի օրվա կապակցությամբ, իր մտքերը շարադրելով ընտանիքի մարդկային և ինստիտուցիոնալ կարևորության մասին:

Հատկանշական է, որ նախկին վարչապետ Աբրահամյանը իր տևական լռությունը խախտելու համար ընտրում է Ընտանիքի օրը, բավականին բազմիմաստ ու բազմերանգ գրառումով:

Այդ հանգամանքը հատկանշական է նրանով, որ օրն ընտրվում է բավականին բարդ և ինտրիգային ներքաղաքական իրավիճակում:

Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ Հովիկ Աբրահամյանը օգտագործում է առիթն իր մասին հիշեցնելու, կամ «ընտանիքի» մասին հիշեցնելու համար, բայց այս դեպքում ոչ թե այդ հասկացության, այսպես ասած, մարդկային, այլ քաղաքական, համակարգային իմաստով:

Նրա գրառման տողատակում համենայնդեպս նշմարվում է «մեկ ընտանիք լինելու», կամ «մեկ ընտանիք եղած» լինելու մասին հիշեցումն ու ակնարկը: