ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանը թույլատրել է կտրատել բրիտանական «Տիտանիկ» նավի բեկորները, որպեսզի մասնագետները կարողանան հանել «Մարկոնի» ապրանքանիշի հանրահայտ ռադիոն, որի միջոցով տրվել էր աղետի ազդանշան:

Ստորջրյա աշխատանքները կարող են սկսվել արդեն այս ամառ:

Եթե հեռագրասարքը հաջողվի հանել, կա հնարավորություն, որ այն կվերականգնվի և Տիտանիկի ձայնը նորից լսելի կլինի:

Հավելենք, որ ըստ մասնագետների՝ Տիտանիկն արագորեն քայքայվում է և նրա արժեքավոր մասերի դուրս հանումը դառնում է հրատապ: