Համավարակով պայմանավորված ամբողջ աշխարհում անցել են ալտերնատիվ ուսումնական ձևի և դասերն ու ուսուցումը անց են կացնում հեռահար եղանակով։

Մեր երկրում ևս վերջին ամիսների ընթացքում ուսուցումն անց է կացվել նման տարբերակով, ինչը սակայն շատ ծնողների ու ուսուցիչների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացրել, ելնելով այն հանգամանքից, որ շատ բնակավայրերում բավարար մակարդակով ապահովված չեն ժամանակակից տեխնոլոգիաներով կամ ինտերնետային կապով։

Առջևում տարվա ամփոփումն է։

Արդեն մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսին է լինելու կրթությունը հաջորդ ուսումնական տարվա առնվազն առաջին կիսամյակում:

Ըստ կրթության համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ բարձր դասարանցիների կրթությունը կշարունակի լինել հեռավար, իսկ ավելի ցածր դասարանների աշակերտները դպրոց կհաճախեն հերթով՝ տարբեր ժամերի, որպեսզի դպրոցում աշակերտների մեծ կուտակումներ չլինեն:

Բացարձակ հեռավար ուսուցման համակարգ ներդնելը հնարավոր չէ, քանի որ ցածր դասարանների ուսուցիչները բողոքում են, որ հնարավոր չէ հեռավար համակարգով աշակերտներին գրել կամ տառեր սովորեցնել։