ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Խոստացել էի տեղադրել ինձ ուղարկած լուսանկարներից մեկը: Ինչպես տեսնում եք, մեր տարեց հայրենակիցները, որ ամենաշատը պետք է զգուշանան, ընդհանրապես չեն հետեւում #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր կանոնին»: