Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի գրպանից դուրս եկած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, թե ժամերով պատրաստված հարցազրույցներով և արտատպված տեքստեր արտաբերելով կարելի է քաղաքական պայքար տանել: Վանեցյանը վերջին մի քանի օրերի ընթացքում խոսեց «Լուսավոր Հայաստան»-ի ապագայի մասին՝ չունենալով սեփական քաղաքական ներկան:

Պարո՛ն Վանեցյան, Դուք, իհարկե, արժանի ընդդիմություն կլինեիք այս իշխանությանը, քանի որ նույնքան ապաքաղաքական եք և դիլետանտ, որքան՝ իրենք: Բայց ԼՀԿ-ին հարվածելով և արտատպված տեքստեր ձեր ինստագրամյան, ֆեյսբուքյան և օդնոկլասնիկյան էջերին տեղադրելով՝ Ձեր նպատակին չեք հասնի: Խնդրեք ձեր պրոդյուսերին ավելի ստեղծարար լինել»: