Հուլիսի 29-ին, ժամը 12։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ոստիկանության աշխատակիցները տեղում են։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ քաղաքացին ցույց է տալիս կենդանության նշաններ։ Շտապօգնության աշխատակիցները ևս մոտեցել են դեպքի վայր և քաղաքացուն հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ։ Քաղաքացին գտնվել է ոչ դժվարամատչելի վայրում, փրկարարների օգնության կարիք չի առաջացել։