Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը.


- Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 տարվա» աշխատողի հարցնում են՝ հը ի՞նչ կա, ո՞նց են գործերը: Պատասխանում է՝ այ ախպեր, ուրա՞ գործ: Մենակ աշխատանքն ա մնացել:

Հենց էսպես էլ ապրում են, մեր սիրած քաղաքապետարանում: Եւ ոչ միայն»:

Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական...

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on 2020 թ. հուլիսի 31, ուրբաթ