Երևանը միշտ է հմայիչ, բայց այսօր էլ ավելի գեղեցիկ էր ու տաք: Երևանցիները միշտ են ջերմ, բայց այսօր էլ ավելի ջերմ էին ու գրկաբաց, անընդհատ իրար ժպտում էին, ու վայելում միմյանց ներկայությունը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստը՝ Մարիամ Փաշինյանը՝ հրապարակելով զբոսանքից լուսանկար:

Նա գրել է. «Մարդիկ այսօր ջերմություն հաղորդելու կամ ստանալու պահը բաց չէին թողնում: Այսօր երևանցիների աչքերը խորն էին, ու լի սիրով:


Երևանում քայլելիս կարծես քո տանը քայլես, իսկ մարդկանց ողջունելիս կարծես ընտանիքիդ անդամին ողջունես:

Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը»:

Երևանը միշտ է հմայիչ, բայց այսօր էլ ավելի գեղեցիկ էր ու տաք: Երևանցիները միշտ են ջերմ, բայց այսօր էլ ավելի ջերմ էին ու...

Posted by Mariam Pashinyan on 2020 թ. օգոստոսի 3, երկուշաբթի