Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հաստատել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում։ Առայժմ այլ մանրամասներ չենք կարող հայտնել, մի փոքր ուշ տեղեկություն կտրամադրենք»,- նշեց Օհանջանյանը։ Հիշեցնենք՝ Ռոբերտ Նազարյանը 2001 թվականի հունվարից մինչև 2003-ի հունիս զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 2008-2018թթ․ եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը: