Սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանն այսօր հանդես է եկել էմոցիոնալ տեսաուղերձով, ասելով, որ «կանգնած ենք հումանիտար աղետի շեմին»:
Ներկայացնում ենք Ռուբեն Վարդանյանի ուղերձի ամենակարեւոր հատվածները։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

«Դիմում եմ Ձեզ որպես Ռուսաստանի քաղաքացի: Մենք տեսնվել ենք մեկ անգամ, «Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնարկեքին: Ես միշտ ձգտել եմ լինել Ռուսաստանի լավ քաղաքացի եւ անել եմ ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը բարգավաճի: Որպես առաջնորդ, Դուք կարող եք շատ բան անել, եւ Ձեր մասնակցությունը եւ վերաբերմունքն այսօր շատ բան են որոշում: Սա տարածքային կոնֆլիկտ չէ, սա պատերազմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Եվ եթե ամեն ինչ ավարտվի արհավիրքով, դա անբուժելի վերք կդառնա Ռուսաստանի համար: Ես երազում եմ, որ Ռուսաստանը հասկանա, որ մասնակցությունն այս գործընթացին սկզբունքային կարեւորություն ունի Ռուսաստանի ժողովրդի համար: Սա աշխարհաքաղաքական ռումբ է, որը կարող է պայթել Ռուսաստանում»:

 Ռուսաստանի ռազմաքաղաքական էլիտային

 «Եթե դուք չանեք այն, ինչ պարտավոր եք անել որպես երդում տված եւ բարոյական արժեքներ ունեցող մարդիկ, դուք ամոթով եք ապրելու տասնյակ տարիներ: Մի վերացրեք ձեր վերջին դաշնակիցներին, մի արեք այնպես, որպեսզի ոչ ոք չհավատա, որ Ռուսաստանի հետ կարելի է լինել հաջողակ եւ ուժեղ»:

 Ռուսաստանցի մտավորականներին

 «Ամենավատը անտարբերությունն է»:

 Հայաստանի եւ Արցախի ղեկավարությանն ու էլիտաներին

 «Հիմա ներքին խնդիրները լուծելու ժամանակը չէ, իսկ առաջնորդի դերը շատ կարեւոր է միավորվելու համար»:

 Վրաստանի ժողովրդին

 «Մի արեք այնպես, որ հետո ամաչեք: Ահավոր է տեսնել, ինչպես եք այսօր դավաճանում  ինքներդ ձեզ»:

 Միջազգային հանրությանը

 «Եթե դուք շարունակեք արհամարհել այս հակամարտությունը, ապա կստանաք փոթորիկ, որը կվերացնի ողջ աշխարհակարգը: Դուք բավականաչափ ջանքեր չեք գործադրում այս պատերազմը կանգնեցնելու համար: Զարթնե՛ք»:

 Հայերին

 «Ես հպարտ եմ, որ հայ եմ: Ես երջանիկ եմ, որ տղաները, որոնք այսօր ռազմաճակատում կենաց-մահու կռիվ են տալիս, ապրում են մեր կողքին: Ես հպարտ եմ, որ անկախ ամեն ինչից, մենք բոլորս անում ենք այն, ինչն անհնար է թվում: Բլիցկրիգը չհաջողվեց միայն այն պատճառով, որ քաջ տղաները զոհաբերեցին իրենց եւ մնացին դիրքերում: Շնորհակալություն, ես ձեզ հետ եմ».

 Նյութի աղբյուրը՝ mediamax.am