Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ, սեպտեմբերի 27-ին «հանկարծ» պայթած պատերազմը, որը հասունացվել էր գողապետության շրջանի գավառամիտ ղեկավարության կառավարման տարիներին, և շարունակվել իներցիոն ուժով, շատ խորքային ու քողարկված խնդիրներ ջրի երես հանեց. մասնավորապես, «խոշոր եղբոր» տարոօրինակ վարքագիծը, ամորֆ Արևմուտքի «զբաղվածությունը» սառը ցնցուղի դեր խաղաց հայ քաղքենու գլխի համար: Տարօրինակ կերպով թուրքական զորագնդերը բաց «տեքստով» մտան հայկական Նախիջևան նրան Ադրբեջանի խնամակալությանը հանձնած ՌՖ արծվային հայացքի ներքո՝ 21-ի պայմանագրի հմուտ անտեսումով:

Պատերազմի առաջին օրերին էլ ես հայտարարեցի, որ այս պատերազմը Հայաստանի (ՀՀ +ԱՀ) ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ պատերազմն է (բոլոր հետևանքներով հանդերձ):

Այսօր էլ պնդում եմ նույնը՝ ավելացնելով, որ այն մենք պարտավո՛ր ենք շահել: Եվ վերջ:

Եվ մենք կարո՛ղ ենք այն շահել, քանզի Հայաստանը, որպես ելակետ, ունի առնվազն երկու դաշնակից.

. Հայկական Զինուժը՝ իր անառիկ Լեռնաշխարհով:

. Բարոյական նկարագիրը, գիտաքաղաքական հմտությունն ու ավանդական մատական ոգին վերականգնած Համայն Հայությունը՝ որպես ՑԱՆՑԱՅԻՆ պետություն:

Մա՛հ թշնամուն»: