«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ով ինչ շահեց ու կորցրեց՝
1. Ռուսը ստացավ Սիրիան Թուրքերից, ստացավ խաղաղապահի մուտք Արցախ, դիտորդական կետ հայկական Արցախից դուրս՝ թուրքերի հետ համատեղ, փաստացի Ադրբեջանի տարածքում։
2. Թուրքիան կորցրեց Սիրիան, ստացավ դիտորդական կետ Ադրբեջանում, ստացավ կապ Նախիջևանով դեպի Ադրբեջան, իր զորքերի լիակատար մուտք Ադրբեջան։ Թուրքիան նաև ձեռք բերեց ահաբեկչական կենտրոն Ադրբեջանում։
3. Ադրբեջանը ստացավ ցամաքային կապ Նախիջևանի հետ, ստացավ իր ուզած տարածքների մեծ մասը՝ բացի Ստեփանակերտից, ավելի կորցրեց իր ինքնիշխանությունը։
4. Հայաստանը կորցրեց Արցախը գրեթե ամբողջությամբ՝ պահպանելով միայն Ստեփանակերտը, զորքերը լրիվ հանվեց Արցախից, ավելի կորցրեց իր ինքնիշխանության վերջին մնացորդները»: