Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1193–ով և դարձել 124839։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 29581 մարդ, կատարվել է 483652 թեստավորում, առողջացել են վարակվածներից 92829–ը։ Գրանցվել է մահվան 1931 (+31) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 10–ով և դարձել 498։