Թավշյա հեղափոխությունը խոստացավ պայքարել թալանչիների դեմ, սակայն ոչ մի բան չարվեց, որպեսզի ՀՀ-ի բանակի զենքի գնումների 95 տոկոսը դադարի պատկանել Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին։

 

Այս մասին ասված է Para.tv—ի հրապարակած ռեպորտաժում։ ՊՆ մոնոպոլիստ Դավիթ Գալստյանը Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան և Կայմանյան կղզիներում գրանցված։

«Պատրոն Դավիթը չի խորշել առևտուր անել Թուրքիայի և Ղազախստանի հետ։ Փաստաթղթերից մեկում երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջիներինգը»։Ղազախական 10 մլն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում։ Մոնոպոլիստ բիզնեսմենը, ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետև վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս»,-ասված է ռեպորտաժում։

Նշվում է, որ ա ՀՀ-ին և Թուրքիային զենք վաճառողը նույն անձն է, ինչը չի մտահոգում ոչ Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին, ոչ էլ ԱԱԾ-ին։

Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ ՊՆ-ն թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս հետո անտոկոս 3,5 մլն դոլարանոց վարկ է տրամադրել Գալստյանին պատկանող օֆշորային ընկերությանը, որը մինչ այժմ չի վերադարձվել պետությանը։