«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս հրաժարականը անմիջականորեն կապ ունի Շիրակի մարզից գերի ընկած 62 քաղաքացիների ճակատագրի անորոշության հետ:

Շիրակցիները նաև մարզպետից էին գործուն քայլեր պահանջում գերիների վերադարձն ապահովելու համար, և մարզպետը ի վերջո տեղի տվեց հանրային ճնշմանը հրաժարական ներկայացնելով: Ի դեպ, գերիներից մեկը մարզպետարանի աշխատակից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: